Դոնալդ Թրամփ. Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակում չի գործի
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնառություն է ստանձնել, որ ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակում չի գործի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։
«Ես նրա հետ լավ զրույցներ եմ ունեցել, և նա ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակում չի գործի», — նշել է Թրամփը։
Լրագրողը Թրամփին հարցրել է նաև, թե արդյոք ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆը զգուշացրել է Ռուսաստանին, որ ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակում չիրականացնի։
«Այս մասին մեկնաբանություն անել չեմ ցանկանում, բայց նրանք հարձակում չեն գործի», — հայտարարել է Թրամփը։