Դոնալդ Թրամփ. Փետրվարի մեկից ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա

11:18, 31.01.2025

ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը հաստատել է, որ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ որոշման հիմնական պատճառը «առևտրային դեֆիցիտն է և ֆենտանիլի ներհոսքը»։ Նրա խոսքով, այս խնդիրները պահանջում են լուծում սակագնային քաղաքականության միջոցով։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը չի բացառել Կանադային եւ Մեքսիկային նավթի մաքսատուրքերի սահմանումը։

«Կարող ենք սահմանել, չսահմանել։ Մենք, ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան այդ որոշումը կկայացնենք նավթի հետ կապված»,- ասել է Թրամփը օվալաձև աշխատասենյակից։

Թրամփը դիտարկում է նաև Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ կապված այն բանի հետ, որ ֆենտանիլը ԱՄՆ է մտնում Չինաստանից։

«Չինաստանը նույնպես ստիպված կլինի սրա համար սակագին վճարել, մենք դա անելու գործընթացում ենք։ Մենք որոշում կկայացնենք, բայց Չինաստանը պետք է դադարեցնի ֆենտանիլ ուղարկելը մեր երկիր և սպանել մեր ժողովրդին»,- ասել է Թրամփը։

Նմանատիպ