Դոնալդ Թրամփ - Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ ընկերը և առաջնորդը, իր երկիրն ավելի ուժեղ, հարուստ և անվտանգ է դարձնում։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման վերաբերյալ,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել է Հայաստան, որտեղ նա օգնել է առաջ մղել մեր երկու երկրների միջև մի քանի կարևոր համաձայնագրեր։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կդնեն «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզի» հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր մեծ ամերիկյան էներգետիկ ընկերություններին կապահովի Կենտրոնական Ասիայից դեպի Միացյալ Նահանգներ ուղիղ մուտք։
Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների։
«Եկեք [Հայաստանը] կրկին հզոր դարձնենք», – գրում է Դոնալդ Թրամփը։