Դոնալդ Թրամփ. Մոտ ապագայում կկայանա նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հանդիպումը, կարծում եմ՝ մենք զգալի առաջընթաց կգրանցենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
Ինչպես ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հարցում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում, և կարծում եմ, որ մենք զգալի առաջընթաց կգրանցենք», – ասել է Թրամփը։
Լրագրողները խնդրել են ԱՄՆ նախագահին պարզաբանել, թե ում միջև է լինելու հանդիպումը։
«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև։ Կարծում եմ, որ մենք զգալի առաջընթաց կգրանցենք», – ասել է Թրամփը։