Դոնալդ Թրամփ - Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը, խորացնելով գործընկերությունը տարածաշրջանային հարաբերություններում, ակնկալելով շարունակական համագործակցություն
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը,- ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Անկախության օրվա շնորհավորական նամակում։
Թրամփը ողջունում է Ադրբեջանի ջանքերը՝ առաջ մղելու անցյալ տարվա օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացը, Հայաստանին վառելիքի մատակարարումը և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որը միավորում է երկու երկրների քաղաքացիական հասարակությունները։
«Մենք խորացնում ենք մեր գործընկերությունը տարածաշրջանային հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում և անվտանգության ոլորտում համագործակցության մեջ, և մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը այս և այլ ոլորտներում», – ասվում է Դոնալդ Թրամփի նամակում։