Դոնալդ Թրամփ - Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան մինչև մենք չունենանք անվտանգ, կարգավորված և ողջամիտ անցումային շրջան
Դոնալդ Թրամփ - Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան մինչև մենք չունենանք անվտանգ, կարգավորված և ողջամիտ անցումային շրջան

Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան մինչև մենք չունենանք անվտանգ, կարգավորված և ողջամիտ անցումային շրջան,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսպիսով, մենք չենք ուզում, որ որևէ մեկը միջամտի և ստեղծի նույն իրավիճակը, ինչ մենք ունեցել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում։ Մենք այնտեղ ենք հիմա։ Այսպիսով, մենք կմնանք մինչև մենք ունենանք կառավարում, ըստ էության, մինչև մենք չունենանք պատշաճ անցումային շրջան», – ասել է Դոնալդ Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև «գործընկերությունը» Վենեսուելայի ժողովրդին կդարձնի «բարգավաճ, անկախ և անվտանգ»։

Թրամփը Մադուրոյին անվանել է «անօրինական բռնապետ», որը պատասխանատու է «մահացու ապօրինի թմրանյութերի մեծ քանակությամբ» Միացյալ Նահանգներ ներմուծելու համար։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում սկսել երկրորդ, «շատ ավելի մեծ» հարձակում Վենեսուելայի վրա։