Դոնալդ Թրամփ. Մեր երկրի դրոշները կիսով չափ կիջեցվեն՝ ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, նա լավ մարդ էր, նա սիրում էր աշխարհը, և ես պատիվ եմ համարում դա անելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դրոշները կիսով չափ իջեցնել՝ ի հիշատակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի։ Հրամանը վերաբերում է ԱՄՆ բոլոր կառավարական շենքերին, ռազմական օբյեկտներին և ռազմածովային նավերին։
Դոնալդ Թրամփի կողմից արձակված հրամանագիրը վերաբերում է նաև Միացյալ Նահանգների դեսպանատներին և հյուպատոսական հաստատություններին։
Հռոմի պապի հուղարկավորության օրը դրոշները կիջեցվեն մինչև մայրամուտ։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Զատկի տոնակատարության ժամանակ հարգանքի տուրք մատուցեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նրան անվանելով «լավ մարդ»։
«Վերջերս ես ստորագրեցի գործադիր հրամանագիր՝ մեր երկրի դրոշները կիսով չափ իջեցնելու մասին՝ ի պատիվ Ֆրանցիսկոս պապի։ Նա լավ մարդ էր։ Նա քրտնաջան աշխատում էր։ Նա սիրում էր աշխարհը, և ես պատիվ եմ համարում դա անել», – ասաց Թրամփը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։
Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ 2013 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարական տվեց։ Նա առաջին լատինաամերիկացի ճիզվիտ պապն էր և եկեղեցու պատմության մեջ ամենահիններից մեկը։