Դոնալդ Թրամփ – Մենք խոսում ենք Չինաստանի հետ, բայց ամբողջ Չինաստանում գործարաններ են փակվում, քանի որ մենք այլևս չենք ընդունում նրանց արտադրանքը
«Մենք խոսում ենք Չինաստանի հետ, բայց ամբողջ Չինաստանում գործարաններ են փակվում, քանի որ մենք նրանց արտադրանքը չենք ընդունում», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում չինական արտադրանք, քանի դեռ Պեկինը արդարացիորեն չի վերաբերվում Վաշինգտոնին։
«Սա ներառում է մտավոր սեփականությունը և այլ հարցեր։ Կան բազմաթիվ բաներ, որոնք պարզապես առքուվաճառքից ավելին են։ Այսպես որ, կտեսնենք, ինչ կպատահի։ Ես ուզում եմ, որ Չինաստանը լավ աշխատի։ Ես ուզում եմ, որ բոլոր երկրներն էլ լավ աշխատեն, բայց նրանք պետք է արդարորեն վարվեն մեր հանդեպ։ Չինաստանը ներկայումս շատ վատ վիճակում է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում։ Ես վերջերս մի քանի զեկույց կարդացի, և ես չեմ ուզում, որ դա պատահի Չինաստանին – նախագահը ինձ շատ է դուր գալիս։ Նախագահ Սի, չեմ ուզում, որ դա պատահի։ Իրականում, երբ սա լսեցի, ինձ սրտնեղեց։ Բայց Չինաստանում նրանք լիովին տուժել են։ Նրանք ուղարկում են նավեր՝ աշխարհի ամենամեծ բեռնատար նավերը, որոնք տանում են ապրանքներ, ինչպիսին աշխարհն առհասարակ չի տեսել։ Դա աշխարհի ամենամեծ բեռնատար նավերն են։ Նրանք գալիս են, իսկ հետո հետ են վերադառնում Խաղաղ օվկիանոսով, քանի որ ապրանքը չեն ցանկանում։ Պատճառը 145 տոկոս մաքսատուրքն է։ Բայց հուսով եմ, որ ինչ-որ պահի համաձայնություն ձեռք կբերենք Չինաստանի հետ», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։