Դոնալդ Թրամփ. Մենք վստահ ենք, որ ի վերջո հաղթելու ենք, նախագահը պետք է անձեռնմխելիություն ունենա, ես ոչ մի վատ բան չեմ արել

11:13, 10.01.2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի դատարանում իր անձեռնմխելիության վերաբերյալ գործը լսելուց հետո ասել է, որ ոչ մի վատ բան չի արել։ Նրա խոսքով՝ նախագահները պետք է անձեռնմխելիություն ունենան։

Ինչպես նշել է Թրամփը, եթե իր գործը շարունակվի, դա հնարավոր կդարձնի նախագահ Ջո Բայդենին քրեական պատասխանատվության ենթարկել, երբ նա հեռանա պաշտոնից:

«Շատ ցավալի է տեղի ունեցածը։ Երբ խոսում են ժողովրդավարության սպառնալիքի մասին, դա ձեր իրական սպառնալիքն է ժողովրդավարությանը: Մենք վստահ ենք, որ ի վերջո հաղթելու ենք։ Նախագահը պետք է անձեռնմխելիություն ունենա: Ես ոչ մի վատ բան չեմ արել»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի դատարանում ներկա է գտնվել այսօրվա դատավարությանը։ Նրա փաստաբանները փորձել են համոզել վերաքննիչ դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիային, որ ԱՄՆ նախկին նախագահը պետք է պաշտպանված լինի այն մեղադրանքներից, որ նա անօրինական կերպով փորձել է բեկանել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։ Դատարանը դատաքննության ընթացքում լսեց կողմերի փաստարկները։ Դոնալդ Թրամփը շուտով լքել է դատարանը:

Նմանատիպ