Դոնալդ Թրամփ. Մենք Patriot-ներ կուղարկենք ուկրաինացիներին, ովքեր դրանց կարիքը խիստ ունեն, Պուտինը լավ է խոսում, ապա ռմբակոծում բոլորին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ կուղարկի Ուկրաինա՝ ասելով, որ դրանք անհրաժեշտ են Ուկրաինան պաշտպանելու համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ բաներ է ասում, բայց օրվա վերջում բոլորին է ռմբակոծում»։
«Մենք նրանց Patriot-ներ ենք ուղարկելու, որոնք խիստ անհրաժեշտ են, քանի որ Պուտինը շատերին է զարմացրել։ Նա լավ բաներ է ասում, իսկ օրվա վերջում բոլորին է ռմբակոծում։ Բայց կա մի փոքր խնդիր՝ ինձ դա դուր չի գալիս։ Մենք Ուկրաինային ուղարկելու ենք շատ բարդ ռազմական տեխնիկա, և նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար», – ասել է Թրամփը։
Թրամփը չի մանրամասնել, թե քանի Patriot համակարգ է փոխանցելու Ուկրաինային, բայց ասել է, որ Եվրամիությունը կփոխհատուցի Միացյալ Նահանգներին դրանց արժեքը։