Դոնալդ Թրամփ. Մենք պարզապես նայում ենք, թե ինչ կլինի, Իրանը շատ է ցանկանում գործարք կնքել, բայց դեռ պատրաստ չէ ճիշտ գործարքի
Եթե նայեք շրջափակմանը, մենք լիակատար վերահսկողություն ունենք ամբողջ այն տարածաշրջանի նկատմամբ, որը կապված է Հորմուզի նեղուցի հետ, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ Իրանում դեռ պատրաստ չեն «ճիշտ գործարք» կնքելուն:
Լրագրողի հարցին, թե Իրանի դեմ տնտեսական պատերազմը արդյոք չի՞ նշանակում, որ ռազմական տարբերակն այս փուլում սահմանափակված է, Թրամփը պատասխանել է, որ դա այդպես չէ:
«Ո՛չ, ամենևին: Դա ուղղակի նշանակում է, որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Նրանք փող չունեն, ռազմածովային նավատորմ չունեն, ռազմաօդային ուժեր չունեն: Նրանք չեն վճարում զինվորներին, ոստիկաններին: Նրանց մոտ ինֆլյացիան 350% է: Այնպես որ, մենք ուղղակի նայում ենք, թե ինչ կլինի: Ինչպես գիտեք, մենք լիակատար վերահսկողություն ունենք սահմանի նկատմամբ: Եթե նայեք շրջափակմանը, մենք լիակատար վերահսկողություն ունենք ամբողջ այն տարածաշրջանի նկատմամբ, որը կապված է Հորմուզի նեղուցի հետ: Խորքային առումով դա ներառում է նաև ցամաքային տարածքները: Այնպես որ, նրանք շատ են ցանկանում գործարք կնքել, բայց, իմ կարծիքով, դեռ պատրաստ չեն ճիշտ գործարքի», – նշել է Թրամփը: