Դոնալդ Թրամփ. Մենք լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ, համաձայնության հասնելու շատ մեծ հնարավորություն կա

21:13, 21.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կա «շատ լավ» հնարավորություն որևէ տեսակի «խաղաղության համաձայնագրի» համար։ Այս մասին Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է Սպիտակ տանը Զատկի տոնակատարության ժամանակ։

«Խաղաղության համաձայնագրի» հնարավոր մանրամասների մասին հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը խոստացել է առաջիկա երեք օրվա ընթացքում լիովին բացահայտել համաձայնագրի մանրամասները։

«Մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ։ Կա շատ մեծ հավանականություն», – ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ