Դոնալդ Թրամփ. Մենք կարող ենք ռմբակոծել Թեհրանը և այլ վայրեր, բայց եթե դա անենք, նրանց համար գրեթե անհնար կլինի վերականգնել երկիրը, մենք դա չենք ուզում
Դոնալդ Թրամփ. Մենք կարող ենք ռմբակոծել Թեհրանը և այլ վայրեր, բայց եթե դա անենք, նրանց համար գրեթե անհնար կլինի վերականգնել երկիրը, մենք դա չենք ուզում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն «շատ լավ վիճակում» է Իրանի հետ պատերազմի հարցում։

Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասաց, որ Իրանն այլևս չունի ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, և նրա օդային պաշտպանությունը ոչնչացված է։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Իրանի օդային տարածքի նկատմամբ և այժմ կենտրոնանում է Հորմուզի նեղուցի խնդրի վրա։

«Գլխավորը հաղթանակն է՝ արագ, բայց հաղթանակ։ Շատերն ասում են, որ արդեն հաղթանակ է տարվել։ Հարցը միայն այն է, թե երբ կդադարենք։ Իդեալականում մենք ուզում ենք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի, թե ինչ է անում։ Մենք կարող ենք ռմբակոծել Թեհրանը և այլ վայրեր, բայց եթե դա անենք, նրանց համար գրեթե անհնար կլինի վերականգնել իրենց երկիրը։ Մենք դա չենք ուզում։ Մենք կարող ենք մեկ ժամում անջատել նրանց էլեկտրաէներգիան, և նրանց 25 տարի կպահանջվի այն վերականգնելու համար։ Այնպես որ, իդեալականում մենք դա չենք անելու», – ասաց Դոնալդ Թրամփը։