Դոնալդ Թրամփ. Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին՝ կայուն անվտանգության, ինքնորոշման և անկախության ձգտման հարցում
Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին՝ կայուն անվտանգության, ինքնորոշման և անկախության ձգտման հարցում, – ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակում, որը նա ուղարկել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին մայիսի 26-ի կապակցությամբ։
Ինչպես նշում է Թրամփը, Միացյալ Նահանգները շարունակում է անսասանորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Հարգելի պարոն նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: Այս տարին նոր հնարավորություններ է ընձեռում վերականգնելու ամերիկյան և վրաց ժողովուրդների միջև բարեկամական կապերը և խթանելու մեր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը: Միացյալ Նահանգները շարունակում է անսասանորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին՝ կայուն անվտանգության, ինքնորոշման և անկախության ձգտման գործում», – ասվում է Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակում։