Դոնալդ Թրամփ. Մենք հունիսին ոչնչացրեցինք Իրանի միջուկային ներուժը, հիմա մեկ այլ գեղեցիկ նավատորմ է շարժվում դեպի Իրան, ես իսկապես հույս ունեմ, որ նրանք գործարք կկնքեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովայում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում ասել է, որ ևս մեկ գեղեցիկ նավատորմ է շարժվում դեպի Իրան։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Իրանը կկնքի համաձայնագիր։
«Հունիսին մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ներուժը «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակներում։ Մարդիկ դրան սպասում էին 22 տարի։ Նրանք մոտ մեկ ամիս հեռու էին միջուկային զենքից։ Մենք պետք է դա անեինք։ Հիմա ևս մեկ գեղեցիկ նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Հուսով եմ, որ նրանք կկնքեն համաձայնագիր։ Նրանք պետք է համաձայնագիր կնքեին առաջին անգամից», – ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Թրամփը անցյալ շաբաթ Air Force One-ում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Իրանին և ունի «հսկայական նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ»։
ԱՄՆ նախագահը նկատի ուներ USS Abraham Lincoln ավիակիրի հարվածային խումբը, որը Մերձավոր Արևելք է ժամանել հունվարի 26-ին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ խումբը զորավարժություններ կանցկացնի՝ ռազմական պատրաստվածությունը ստուգելու համար։