Դոնալդ Թրամփ. Մենք հիմա խոսում ենք Իրանի հետ, ես ուզում եմ համաձայնագիր կնքել, եթե կարողանանք ինչ-որ բան անել, դա հիանալի կլինի
Դոնալդ Թրամփ. Մենք հիմա խոսում ենք Իրանի հետ, ես ուզում եմ համաձայնագիր կնքել, եթե կարողանանք ինչ-որ բան անել, դա հիանալի կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։

Ինչպես Թրամփը լրագրողներին ասել է, այս պահին ռազմանավեր են շարժվում դեպի Իրան, բայց նա ասել է, որ ցանկանում է գործարք կնքել։

«Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ եմ անելու, քանի որ այժմ այնտեղ հսկայական ուժ է շարժվում, ինչպես Վենեսուելայում, նույնիսկ ավելի մեծ, և նրանք շուտով այնտեղ կլինեն։ Ես ուզում եմ գործարք կնքել։ Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Մենք հիմա խոսում ենք Իրանի հետ, եթե կարողանանք ինչ-որ բան անել, դա հիանալի կլինի», – ասել է Թրամփը։