Դոնալդ Թրամփ. Մենք հետ ենք բերում աշխատատեղերն ու բիզնեսները, ինչպես երբեք, սա տնտեսական հեղափոխություն է, հեշտ չի լինի, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու, դիմացեք, մենք կհաղթենք

19:12, 05.04.2025

Մենք վերադարձնում ենք աշխատատեղերն ու բիզնեսները, ինչպես երբեք՝ ավելի քան հինգ տրիլիոն դոլարի ներդրմամբ և արագ աճով,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ սահմանած մաքսատուրքերը շատ ավելի են վնասում Չինաստանին, քան ԱՄՆ-ին։

Նրա խոսքով, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու։

«Չինաստանը շատ ավելի ուժեղ հարված է ստացել, քան ԱՄՆ-ը, նույնիսկ չես կարող համեմատել այն: Նրանք և այլ երկրները մեզ հետ ահավոր վարվեցին: Մենք հիմար և անօգնական էինք: Մենք հետ ենք բերում աշխատատեղերն ու բիզնեսները, ինչպես երբեք՝ ավելի քան հինգ տրիլիոն դոլարի ներդրմամբ և արագ աճով։ Մենք Ամերիկան ​​կրկին կդարձնենք մեծ»,- գրել է Թրամփը։

Նմանատիպ