Դոնալդ Թրամփ - Մենք բոլորս լսեցինք խարդախ Ջոյի զայրացած, մութ, ատելությամբ լի ելույթը Կոնգրեսում, նա սպառնալիք է ժողովրդավարության համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար։ Այս մասին Թրամփը հայտարարել է Ջորջիա նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Ինչպես պնդում է Թրամփը, Բայդենն անգործունակ է։ ԱՄՆ նախկին նախագահը նաեւ նշում է, որ Պուտինը անընդհատ խոսում է միջուկային զենքի մասին, իսկ Թրամփը որպես դրա պատճառ նշում է Բայդենը։
«Երկու գիշեր առաջ մենք բոլորս լսեցինք խարդախ Ջոյի զայրացած, մութ, ատելությամբ լի ելույթը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում: Նա սպառնալիք է ժողովրդավարության համար։ Ջո Բայդենի ելույթը նախագահի կողմից երբևէ հնչեցրած ամենապառակտող, արմատական և ծայրահեղական ելույթն էր: Գիտե՞ք ինչու է Պուտինը խոսում միջուկային զենքի մասին։ Որովհետև նա գիտի, որ մենք նախագահական ապուշ ունենք: Նա գիտի, որ ամեն ինչ կստացվի, բայց ամենամեծ վտանգը մենք ունենք երկրի ներսում: Երկրում ունենք արմատական ձախ խելագարներ։ Սա շատ ավելի մեծ սպառնալիք է»,- ասում է Թրամփը։