Դոնալդ Թրամփ. Մենք ավարտել ենք ութ պատերազմ, ունենք ևս մեկը կանգնեցնելու, Ռուսաստան և Ուկրաինա, ես ուզում եմ կանխել ամսական 25,000 մարդու մահը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած իրավիճակի բարդությանը, «խաղաղության համաձայնագիրը» կարող է աշխատել։
«Մենք շատ բան ենք անում։ Ութ պատերազմ ենք ավարտել։ Երբեք ոչ ոք ութ պատերազմ չի կանգնեցրել։ Մեկ էլ ունենք կանգնեցնելու՝ որը կարծում էի, ամենահեշտը կլիներ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Սակայն նկատվում է մեծ առաջընթաց», – նշել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Լրագրողի հարցին՝ վերաբերող խաղաղ համաձայնագրի կոնկրետ մանրամասներին, մասնավորապես՝ բուֆերային գոտու ստեղծմանն ու տարածքային հարցերին, Թրամփը պատասխանել է, որ այս փուլում մեկնաբանություն չի անում։
«Սա շատ բարդ իրավիճակ է, բայց այն կաշխատի, և շատ մարդիկ ցանկանում են, որ այն աշխատի։ Մենք դա կանենք։ Ես պարզապես ուզում եմ դադարեցնել այն, որ ամսական 25 000 մարդ է զոհվում», – ասել է ԱՄՆ նախագահը։