Դոնալդ Թրամփ - Լուկաշենկոն հզոր մարդ է, բայց նա ունի 1400, 1500 կամ ավելի բանտարկյալներ, կարծում եմ՝ նրանցից շատերը քաղբանտարկյալներ են, կարծում եմ՝ նրանց մեծ մասը կազատ արձակվի
Դոնալդ Թրամփ - Լուկաշենկոն հզոր մարդ է, բայց նա ունի 1400, 1500 կամ ավելի բանտարկյալներ, կարծում եմ՝ նրանցից շատերը քաղբանտարկյալներ են, կարծում եմ՝ նրանց մեծ մասը կազատ արձակվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարծում է, որ Բելառուսը մոտ ապագայում կազատ արձակի հարյուրավոր քաղբանտարկյալների։

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ այս հարցը քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Ես հավատում եմ, որ նրանք կազատ արձակեն 1400 բանտարկյալների մեծ մասին։ Ես մեծ հարգանք ունեմ երկրի առաջնորդի նկատմամբ, կրկին կասեմ, Լուկաշենկոն շատ հզոր մարդ է, բայց նա ունի 1400, կամ 1500 կամ ավելի բանտարկյալներ։ Մենք խոսում ենք նրանց ազատ արձակելու մասին։ Կարծում եմ՝ նրանցից շատերը քաղբանտարկյալներ են, և թվում է, թե նրանք մոտ ապագայում կազատ արձակեն նրանց», – ասել է Թրամփը։