Դոնալդ Թրամփ. Քամալա Հարիսին ավելի հեշտ կլինի հաղթել, քան Բայդենին
Ավելի հեշտ կլինի հաղթել Քամալա Հարիսին, քան Բայդենին,- ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը վերոնշյալ մեկնաբանությունն արել է «Սի Էն Էն»-ի լրագրողի հետ զրուցելիս։
Ջո Բայդենը հանել է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։
«Չնայած իմ մտադրությունն է եղել վերընտրվել, ես կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում մի կողմ քաշվելը և կենտրոնանալ բացառապես իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի վրա», – ասվում է Ջո Բայդենը հրապարակված նամակում:
Միաժամանակ Բայդենը հայտարարում է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու կաջակցի փոխնախագահ Քամալա Հարիսին։