Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Կանադայի հետ համաձայնության կհասնենք, ինչպես նաև աշխատում ենք Մեքսիկայի հետ նոր համաձայնագրի շուրջ, ես միայն լավ գործարքներ եմ կնքում

11:00, 22.08.2026

Կանադայի հետ համաձայնությունը առաջ է ընթանում, կարծում եմ՝ համաձայնության կհասնենք, – այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նոր առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանք է սկսում նաև Մեքսիկայի հետ:

«Կանադայի վարչապետի հետ լավ հարաբերություններ ունեմ: Այո, մենք պետք է հոգ տանենք նաև մեր ֆերմերների մասին: Ֆերմերներն ինձ համար շատ կարևոր են: Կանադայի հետ համաձայնությունը առաջ է ընթանում, և կարծում եմ՝ Կանադայի հետ համաձայնության կհասնենք: Մենք նաև Մեքսիկայի հետ ենք սկսում աշխատել նոր համաձայնագրի շուրջ՝ ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ համաձայնագրի: Ես միայն լավ գործարքներ եմ կնքում», – նշել է ԱՄՆ նախագահը:

Նմանատիպ