Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Մարիա Կորինա Մաչադոյի համար շատ դժվար կլինի առաջնորդ լինել, նա չունի աջակցություն հայրենիքում, չունի հարգանք
Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Մարիա Կորինա Մաչադոյի համար շատ դժվար կլինի առաջնորդ լինել, նա չունի աջակցություն հայրենիքում, չունի հարգանք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն չունի երկրի «հարգանքը»՝ իրեն առաջնորդելու համար։

Դոնալդ Թրամփը նշել է, որ չի խոսել Մաչադոյի հետ, բայց չի հավատում, որ նա որակավորված է Վենեսուելան ղեկավարելու համար։

«Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի առաջնորդ լինել։ Նա հայրենիքում աջակցություն չունի, հարգանք չունի։ Նա շատ լավ կին է, բայց հարգանք չունի», – ասել է Թրամփը։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «կկառավարի երկիրը» մինչև նոր կառավարության ձևավորումը։

«Մենք կկառավարենք երկիրը մինչև անվտանգ, արդար և ողջամիտ անցումային շրջան։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, ազատություն և արդարություն Վենեսուելայի մեծ ժողովրդի համար», – ասել է ԱՄՆ նախագահը։