Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Հունգարիայի նոր վարչապետ Պիտեր Մադյարը լավ աշխատանք կկատարի, նա լավ մարդ է
Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Հունգարիայի նոր վարչապետ Պիտեր Մադյարը լավ աշխատանք կկատարի, նա լավ մարդ է

Կարծում եմ նոր վարչապետ Պիտեր Մադյարը լավ աշխատանք կկատարի,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ABC News-ի լրագրողի հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշեց, որ իրեն դուր է գալիս Հունգարիայի ապագա վարչապետ Պիտեր Մադյարը։

«Կարծում եմ՝ նոր վարչապետը լավ աշխատանք կկատարի, նա լավ մարդ է», – ասաց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշեց, որ Մադյարը Օրբանի կուսակցության նախկին անդամ էր և նմանատիպ տեսակետներ ունի միգրացիայի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ նա լավ վարչապետ կլինի», – ասաց Թրամփը։

Նա ասաց, որ չգիտի՝ ինչ-որ բան կփոխվեր, եթե ինքը գնար Հունգարիա՝ Ջ.Դ. Վենսի փոխարեն Օրբանին աջակցելու։

«Օրբանը զգալիորեն հետ է մնացել։ Ես շատ չեմ զբաղվել այս խնդրով, բայց Վիկտորը լավ մարդ է», – ասաց Թրամփը։