Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ այս նախագահական ընտրությունները Բրազիլիայի ժողովրդի համար շատ մեծ ամոթ էին

22:07, 29.10.2026
«Կարծում եմ՝ այս ընտրությունները Բրազիլիայի ժողովրդի համար շատ մեծ ամոթ էին», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հետևում էր ընտրություններին, սակայն որևէ կողմի չի աջակցել։
«Ես չմիջամտեցի։ Գործող նախագահն ինձ խնդրեց չաջակցել որևէ կողմի։ Ես էլ չաջակցեցի, բայց երբ նայում եմ, թե ինչ տեղի ունեցավ Բրազիլիայում… Եթե նայենք շուկային, շուկան չէ՞ որ լիովին փլուզվեց։ Կարծում եմ՝ սա Բրազիլիայի համար շատ ամոթալի իրավիճակ էր», – նշել է Դոնալդ Թրամփը։
Ի գիտություն՝ Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձախակողմյան նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է պահպանողական մրցակից Ֆլավիո Բոլսոնարուին։ Պաշտոնական արդյունքների համաձայն՝ Լուլան ստացել է ձայների 52%-ը, իսկ Բոլսոնարուն՝ 48%-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահական ընտրությունները, հավանաբար, կեղծվել են։
Բացի այդ, «CNN»-ը տեղեկություն է տարածել, որ Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո աջակողմյան թեկնածու Ֆլավիո Բոլսոնարուն մեկնել է ԱՄՆ։

Նմանատիպ