Դոնալդ Թրամփ. Կամալա Հարիսը ցածր ինտելեկտով մարդ է, մենք նմանը ունեյինք արդեն չորս տարի
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրություններից առաջ վերջին հանդիպումն է անցկացրել կողմնակիցների հետ։ Թրամփը գրեթե երկու ժամ ելույթ է ունեցել Միչիգան նահանգում և նշել, որ սա իր վերջին մասնակցությունն է նախագահական ընտրություններին։
Նախագահի թեկնածուն կրկնել է իր մի շարք նախընտրական խոստումներ, այդ թվում՝ խոսել անօրինական միգրացիայի մասին։
Թրամփը խոսել է նաև Կամալա Հարիսի մասին:
«Նա ցածր ինտելեկտի տեր մարդ է, և մենք նրա կարիքը չունենք։ Մենք ունեինք այսպիսի չորս տարի։ Եթե դուք քվեարկեք ստախոս Կամալայի օգտին, ապա կունենաք ևս չորս տարի թշվառություն, ձախողում և աղետ, որից մեր երկիրը երբեք չի վերականգնվի», – ասել է Թրամփը։
Ինչպես նշել է Թրամփը, տարվա ընթացքում նա ավելի քան 900 հանդիպում է անցկացրել ընտրողների հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում մեկնարկում են նախագահական ընտրությունները։ Դոնալդ Թրամփը, ով 2016-2020 թվականներին եղել է Միացյալ Նահանգների նախագահը, ընտրություններին մասնակցում է Հանրապետական կուսակցությունից, մինչդեռ ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսը դեմոկրատ թեկնածուն է։
Երկու թեկնածուներն էլ ընտրություններից առաջ վերջին հանդիպումն արդեն անցկացրել են իրենց համախոհների հետ։