Դոնալդ Թրամփ. Ջո Բայդենն այնքան անգործունակ է, որ նա գիտի միայն ընտրակեղծիքները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ջո Բայդենը ընտրություններում կեղծիքներից բացի այլ բան չի կարող անել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախկին նախագահը Այովա նահանգում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ։
Այովա նահանգում հունվարի 15-ին Հանրապետական կուսակցության ընտրողները պատրաստվում են նախագահի թեկնածու առաջադրել 2024 թվականի ընտրություններում։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Թրամփն այս պահին առաջատարն է՝ 48%-ով, երկրորդ տեղում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ 20%, իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը՝ 16%-ով երրորդ տեղում է։
«Մեր երկրի հետ շատ ցավալի դեպք է տեղի ունեցել: Մեր երկիրը առևանգեցին, նվաճեցին: Սա ներխուժում է։ Մենք ունեինք ուժեղ սահման, և հիմա ունենք երբևէ եղած ամենաթույլ սահմանը։ Բայդենը շատ ապաշնորհ է: Միակ բանը, որ նա գիտի, դա ընտրակեղծիքներն են։ Նրանք շատ լավ են տիրապետում ընտրակեղծիքներին: Դուք նաև լավ եք հալածում քաղաքական հակառակորդներին։ Բայց նրանք այլ բան չեն կարող անել։ Եվ մենք նրանց դաս կտանք»,- ասել է Թրամփը
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։