Դոնալդ Թրամփ. Ջո Բայդենի խնդիրը անկարողությունն է
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Վիրջինիայում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև:
Թրամփն աջակիցների հետ հանդիպումը բացեց՝ խոսելով բանավեճի մասին՝ ասելով, որ դա մեծ հաղթանակ էր «Ջո Բայդենի» նկատմամբ։
Նախագահի թեկնածուի խոսքով՝ Բայդենի խնդիրը տարիքը չէ, քանի որ նա ճանաչում է շատ տարեց մարդկանց, ովքեր լավ վիճակում են։
Ըստ նրա՝ Բայդենի խնդիրը անկարողությունն է.
«Այս ընտրությունները ընտրություն են ուժի և թուլության, իրավասության և անկարողության, խաղաղության և բարգավաճման, պատերազմի կամ ոչ պատերազմի միջև», – ասել է Թրամփը:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ բանավեճը ոչ միայն պարտություն էր Բայդենի, այլև արմատական ձախերի և կեղծ լուրերի համար։
Ըստ Սի Էն Էն-ի՝ գրանցված ընտրողների մեծամասնությունը, ովքեր հետևել են նախագահ Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բանավեճին, կարծում են, որ Դոնալդ Թրամփն ավելի լավ է վարել բանավեճը։