Դոնալդ Թրամփ - Իրանի հետ ռազմական գործողությունները լավ են ընթանում, նրանք կորցրել են իրենց նավատորմը, իրենց օդուժը, նրանք ընդհանրապես չունեն հակաօդային պաշտպանության համակարգ, նրանց առաջնորդները անհետացել են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական գործողությունները հաջողությամբ են ընթանում։
«Այս պահին նրանք կորցրել են իրենց նավատորմը, իրենց ռազմաօդային ուժերը, նրանք ընդհանրապես չունեն հակաօդային պաշտպանության համակարգ, նրանք չունեն ռադար, նրանց առաջնորդները չկան», – ասել է Թրամփը։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել New York Times-ի հոդվածը, որի համաձայն ռազմական հետաքննությունը պարզել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակման համար, որի ժամանակ զոհվել է առնվազն 168 աշակերտ և 14 ուսուցիչ։
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ», – ասել է Թրամփը։
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ռազմական հետաքննությունը դեռևս շարունակվում է։
ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել նավթային ընկերություններին շարունակել գործողությունները Հորմուզի նեղուցում։ Նա ասել է, որ ԱՄՆ ռազմական ուժերը ոչնչացրել են իրանական նավերի մեծ մասը, և «մոտ 60 նավ գտնվում է ծովի հատակին»։