Դոնալդ Թրամփ - Իրանի հետ պատերազմը մոտենում է ավարտին, բայց այն չի ավարտվել, կարծում եմ նրանք իսկապես ուզում են գործարք կնքել
Դոնալդ Թրամփ - Իրանի հետ պատերազմը մոտենում է ավարտին, բայց այն չի ավարտվել, կարծում եմ նրանք իսկապես ուզում են գործարք կնքել

Իրանի հետ պատերազմը մոտենում է ավարտին, բայց այն չի ավարտվել,- այս մասին «Ֆոքս նյուս»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով, նա կարծում է, որ իրանցիները իսկապես ուզում են գործարք կնքել։

«Կարծում եմ այն ավարտվում է։ Գիտե՞ք ինչ։ Եթե ես հիմա խաղադրույք անեի, նրանց 20 տարի կպահանջվեր այս երկիրը վերականգնելու համար, և մենք դեռ չենք ավարտել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, նրանք իսկապես ուզում են գործարք կնքել», – ասել է Թրամփը։