Դոնալդ Թրամփ. Իրանի հետ պատերազմը կարող է տևել ևս երկու կամ երեք շաբաթ, ժամանակը մեզ համար էական չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տևել ևս երկու կամ երեք շաբաթ։
Նա ասաց, որ ԱՄՆ-ն «արդեն հաղթել է» պատերազմում։
«Պատերազմը կարող է տևել ևս երկու կամ գուցե երեք շաբաթ։ Ժամանակը մեզ համար էական չէ», – ասաց Թրամփը ABC News-ին տված հեռախոսազրույցում։
Բացի այդ, Թրամփը նշեց, որ Իրանն ունի ընդհանուր առմամբ 159 նավ, իսկ հիմա ոչ մեկը չունի։ Նա ասաց, որ դրանցից յուրաքանչյուրն այժմ գտնվում է ծովի հատակում։
ԱՄՆ նախագահը նաև նշեց, որ ԱՄՆ-ն ներկայումս վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Թրամփի խոսքով՝ «եթե իրանցի ժողովուրդը բավարար զենք ունենար, նրանք անպայման կպատասխանեին ռեժիմին»։