Դոնալդ Թրամփ. Իրանի հետ գործարք չի լինի, բացի անվերապահ հանձնվելուց

19:15, 06.03.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի, բացի անվերապահ հանձնվելուց։

Ինչպես նշել է Թրամփը, Իրանն ունի մեծ ապագա։

«Դրանից հետո և մեծ, ընդունելի առաջնորդ(ներ) ընտրելուց հետո մենք և մեր բազմաթիվ հրաշալի, շատ քաջ դաշնակիցներն ու գործընկերները անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու համար, որպեսզի այն դառնա տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ։ Իրանն ունի մեծ ապագա։ Եկեք Իրանը կրկին մեծ դարձնենք (MIGA!)», – գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Նմանատիպ