Դոնալդ Թրամփ. Իրանի հետ 45-օրյա հրադադարի առաջարկը կարևոր է, ոչ բավարար, բայց շատ կարևոր քայլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ 45-օրյա հրադադարի առաջարկը անվանել է «նշանակալի քայլ», սակայն ասել է, որ այն «բավարար չէ»։
«Նրանք առաջարկ են արել, և դա նշանակալի առաջարկ է, նշանակալի քայլ։ Դա բավարար չէ, բայց դա շատ նշանակալի քայլ է։ Նրանք հիմա բանակցություններ են վարում և շատ նշանակալի քայլ են արել։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Առաջին ռեժիմը տապալվում է, երկրորդ ռեժիմը տապալվում է, և հիմա այն մարդկանց երրորդ խումբը, որի հետ մենք գործ ունենք, այդքան էլ արմատականացված չեն, և մենք կարծում ենք, որ նրանք իրականում շատ ավելի խելացի են», – ասել է Թրամփը։
Բացի այդ, CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցել միջազգային միջնորդների կողմից մշակված 45-օրյա հրադադարի ծրագրին։
«Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան՝ նշելով, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում շարունակվում է արագ տեմպերով։
Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահը նշել է, որ կան նույնիսկ «ավելի վատ» տարբերակներ, եթե Թեհրանը չհամաձայնվի վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Նրանք կամուրջներ չեն ունենա, էլեկտրակայաններ չեն ունենա, ոչինչ չեն ունենա։ Ես ավելի հեռու չեմ գնա, քանի որ կան այլ բաներ, որոնք ավելի վատ են, քան այդ երկուսը։ Եթե ես ընտրություն ունենայի, ի՞նչ կանեի։ Ես կվերցնեի նավթը, որովհետև այն այնտեղ է՝ վերցնելու համար։ Նրանք ոչինչ չեն կարող անել դրա հետ։ Դժբախտաբար, ամերիկացի ժողովուրդը ուզում է, որ մենք տուն գնանք։ Եթե ինձանից կախված լիներ, ես կվերցնեի նավթը, ես կպահեի այն։ Ես շատ փող կվաստակեի և կհոգայի Իրանի ժողովրդի մասին», – ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահը Իրանին մինչև երեքշաբթի ժամանակ է տվել համաձայնության գալու համար, հակառակ դեպքում նա կպայթեցնի ամբողջ երկիրը։
«Եթե դա տեղի ունենա, տեղի կունենա, եթե ոչ, մենք կպայթեցնենք ամբողջ երկիրը։ Ինչպես ասացի, մենք կպայթեցնենք այն։ Երկրում կամուրջների և էլեկտրակայանների օր կլինի, եթե մենք գործարք չկնքենք», – ասաց Դոնալդ Թրամփը։