Դոնալդ Թրամփ. Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները շատ շուտով կկայանան
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն շատ շուտով։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ բանակցություններին կարող է մասնակցել նաև Ջ.Դ. Վենսը։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն Պակիստանում։
«Մենք կունենանք Սթիվ Ուիթքոֆին, Ջարեդ Քուշներին և, հնարավոր է, Ջ.Դ. Վենսին, բայց դա անվտանգության հարց է։ Բանակցությունները շատ շուտով կանցկացվեն», – ասել է Թրամփը։