Դոնալդ Թրամփ. Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային նկրտումներից, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա
Դոնալդ Թրամփ. Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային նկրտումներից, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա

Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային նկրտումներից, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Ըստ Թրամփի՝ Պակիստանում բանակցությունները «լավ են անցել, և կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»։ Սակայն, ինչպես բացատրել է ԱՄՆ նախագահը, ամենակարևոր հարցի՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել։

ԱՄՆ նախագահը նշում է, որ համաձայնեցված կետերը կարող են նույնիսկ ավելի լավ լինել, քան ռազմական գործողությունների շարունակությունը, բայց այս ամենը երկրորդական է, մինչև միջուկային հարցը չլուծվի։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», – նշում է Դոնալդ Թրամփը։