Դոնալդ Թրամփ. Իրանը, որը սնանկացման եզրին է, իր զինվորականների մեծ մասին աշխատավարձ չի վճարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը զինվորականներին աշխատավարձ չի վճարում:
Թրամփը Թեհրանում տիրող իրավիճակը գնահատել է որպես «աննախադեպ հումանիտար ճգնաժամ»:
«Իրանի Մուսուլմանական (Իսլամական) Հանրապետությունը, որը սնանկացման եզրին է, իր զինվորականների մեծ մասին աշխատավարձ չի վճարում: Միևնույն ժամանակ, սպանում է ցուցարարներին, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն բողոքում այնպիսի մասշտաբով, ինչպիսին նախկինում երբևէ չի եղել: Սա էպիկական մասշտաբի հումանիտար ճգնաժամ է և պետք է անհապաղ դադարեցվի», – սոցիալական ցանցում գրում է Թրամփը: