Դոնալդ Թրամփ. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ

14:16, 24.01.2025

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ,- «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ եթե Իրանը ստանա միջուկային զենք, ապա բոլորը կստանան այն, և ի վերջո կստեղծվի աղետալի իրավիճակ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վստահում է իրանցիներին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Կան ուղիներ, որոնցով դուք կարող եք լիովին երաշխավորել, եթե գործարք կնքեք»:

Մինչդեռ օվալաձև աշխատասենյակում Իրանի մասին խոսելիս Դոնալդ Թրամփը նաև հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել։

ԱՄՆ նախագահն ասել է, որ «լավ կլինի» լուծել Իրանի միջուկային ճգնաժամը առանց Իսրայելի ռմբակոծման։

Նմանատիպ