Դոնալդ Թրամփ - Իրանը բազմիցս խախտել է հրադադարի համաձայնագիրը
Դոնալդ Թրամփ - Իրանը բազմիցս խախտել է հրադադարի համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը «բազմիցս խախտել է» հրադադարի համաձայնագիրը։

Թրամփն այս մասին գրել է «True Social» սոցիալական ցանցում։

Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ խախտումների մասին է խոսքը։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Իրանին Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա կրակ բացելու մեջ, ինչը, ըստ նրա, հրադադարի համաձայնագրի խախտում է։ Ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագրի խախտումը Վաշինգտոնի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումն է։ Բացի այդ, դեռևս հայտնի չէ, թե արդյոք Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Պակիստանում։