Դոնալդ Թրամփ. Իմ անունը ջնջելու դեմոկրատների ծրագիրը ձախողվել է, բայց Ամերիկան կրկին հզորացնելու մեր պայքարը չի ավարտվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի միջոցով արձագանքում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որը բեկանել է Կոլորադոյի նահանգի դատարանի որոշումը, որով արգելվում էր մասնակցել նախագահական փրայմերիզներին։
Ինչպես գրում է Թրամփը, սա մեծ հաղթանակ է Ամերիկայի համար։
«Իմ անունը ջնջելու դեմոկրատների ծրագիրը տապալվել և այրվել է, բայց Ամերիկան կրկին մեծացնելու մեր պայքարը չի ավարտվել»,- գրել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման հիման վրա Դոնալդ Թրամփին թույլատրվել է մասնակցել Կոլորադո նահանգի փրայմերիզներին։