Դոնալդ Թրամփ. Հյուսիսային Կորեան մեծ միջուկային պետություն է, Կիմ Չեն Ընը շատ խելացի մարդ է, և որոշ փուլում հնարավոր է, որ կապ հաստատվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ կապի հաստատումը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ունի կապ Հյուսիսային Կորեայի հետ, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ հնարավոր է որոշ փուլում կապ հաստատվի։
«Դա մեծ միջուկային պետություն է, և Կիմ Չեն Ընը շատ խելացի մարդ է», – ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նաև նշել է, որ ունի շատ լավ հարաբերություններ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ։