Դոնալդ Թրամփ. Հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը, բոլոր պատանդները շուտով կազատվեն,իսրաելական զորքերը կհեռացվի համաձայնեցված գծեր
Շատ հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
«Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով կազատվեն, և Իսրայելը իր ուժերը կհեռացնի համաձայնեցված գիծ, ինչը կլինի առաջին քայլը դեպի ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն։
Բոլոր կողմերի հետ արդարացի կվարվեն։ Սա մեծ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, նրա բոլոր հարևան երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, ովքեր մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձնելու համար», – գրել է Դոնալդ Թրամփը։
Ձեր տեղեկության համար, այսօր Շարմ էլ Շեյխում ընդլայնված կազմով տեղի ունեցան Ղազայում պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններ։ Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր Գազայի խաղաղության ծրագիրը սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, և ՀԱՄԱՍ-ը մի քանի օր անց ընդունել է այն: