Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծը» կարճ ժամանակով կդադարեցվի, շրջափակումը լիովին մնում է ուժի մեջ
Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծը» կարճ ժամանակով կդադարեցվի, շրջափակումը լիովին մնում է ուժի մեջ

ԱՄՆ-ի գործողությունը, որը կրում է «Ազատություն նախագիծ» անվանումը և նպատակ ունի ապահովել նավերի անվտանգ ուղեկցումը Հորմուզի նեղուցով, ժամանակավորապես կկասեցվի։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ նշված գործողությունը կկասեցվի փոխադարձ համաձայնության հիման վրա, որպեսզի պարզվի՝ հնարավոր կլինի՞ արդյոք կողմերի միջև համաձայնագրի վերջնական կնքումը։

«Հաշվի առնելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքը, ինչպես նաև Իրանի դեմ արշավի ժամանակ ձեռք բերված նշանակալի ռազմական հաջողությունը և այն փաստը, որ Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնության ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, երկկողմանիորեն պայմանավորվել ենք, որ թեև շրջափակումը լիովին մնում է ուժի մեջ, «Ազատություն նախագիծը» (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում) կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի տեսնենք՝ հնարավոր կլինի՞ արդյոք համաձայնագրի վերջնական ձևակերպումը և ստորագրումը», – գրում է Թրամփը։