Դոնալդ Թրամփ. Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հանված են կամ պայթեցված. Իրանը տեղեկացվել է, որ ցանկացած նավ կամ նավակ, որը նոր ականներ կտեղադրի, անմիջապես կոչնչացվի

22:20, 25.08.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրել են ականներից:
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հանված և/կամ պայթեցված են:
«Իրանը տեղեկացվել է, որ ցանկացած նավ կամ նավակ, որը նոր ականներ կտեղադրի, անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի: Տիեզերական ուժերի միջոցով մենք հետևում ենք Հորմուզի նեղուցի յուրաքանչյուր քառակուսի մետրին, ինչպես նաև Փիքեքս լեռանը և արդեն ոչնչացված մյուս երեք միջուկային օբյեկտներին: Ականների տեղադրման նկատմամբ գործում է զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, որն ամբողջությամբ գործարկված է», – գրում է Թրամփը սոցիալական ցանցում:

Նմանատիպ