Դոնալդ Թրամփ – Հազարավոր ուկրաինացի զինվորներ շրջափակված են ռուսական զինված ուժերի կողմից, անպաշտպան վիճակում են, կտրականապես պահանջեցի նախագահ Պուտինից խնայել նրանց կյանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ մարտի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփի խոսքերով՝ շատ մեծ հնարավորություն կա, որ «այս սարսափելի պատերազմը վերջապես կավարտվի»։
Բացի այդ, Դոնալդ Թրամփի խոսքով՝ նա կտրականապես պահանջել է Վլադիմիր Պուտինից խնայել ուկրաինացի զինվորների կյանքը։
«Երեկ մենք շատ լավ, արդյունավետ քննարկում ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի։ Սակայն այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջափակված են ռուսական զինված ուժերի կողմից և գտնվում են շատ վատ, անպաշտպան վիճակում։
Ես կտրականապես պահանջեցի նախագահ Պուտինից խնայել նրանց կյանքը։
Սա կլինի սարսափելի կոտորած, որին նման ոչինչ չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Աստված օրհնի բոլորին», – գրել է Թրամփը։