Դոնալդ Թրամփ. Չինաստանի առաջնորդը ցանկանում է ավարտել Իրանի պատերազմը

22:34, 13.04.2026
Screenshot

Screenshot

Չինաստանի առաջնորդը ցանկանում է վերջ դնել Իրանի պատերազմին, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Սին Ցզինպինը ցանկանում է վերջ դնել պատերազմին», – ասել է Թրամփը։

Մի քանի օր առաջ CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդել էր, որ Չինաստանը պլանավորում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Իրանին մատակարարել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թրամփն այն ժամանակ ասել էր, որ եթե Չինաստանը դա անի, մեծ խնդիրների մեջ կհայտնվի։

Նմանատիպ