Դոնալդ Թրամփ. Չինաստանը սխալ քայլ արեց և խուճապի մատնվեց
«Չինաստանը սխալ քայլ արեց և խուճապի մատնվեց», – այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։
«Չինաստանը սխալ քայլ արեց, նրանք խուճապի մեջ ընկան։ Դա միակ բանն է, ինչը չպետք է իրենց թույլ տային», – գրել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների վրա սահմանել է լրացուցիչ 34%-անոց մաքսային տուրք՝ արդեն գործող 20%-ից բացի։ Այսօր Չինաստանի ֆինանսների նախարարությունում հայտարարեցին, որ ի պատասխան՝ Չինաստանը ապրիլի 10-ից ԱՄՆ-ի նկատմամբ կսահմանի լրացուցիչ 34%-անոց տուրք։