Դոնալդ Թրամփ. Չափազանց շատ մարդիկ կարծում էին, որ Մարին Լը Պենին մեղադրանք չի առաջադրվի, նրան արգելել են մասնակցել ընտրություններին, նա առաջատար թեկնածուն էր

10:30, 01.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է «Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դեմ Ֆրանսիայի դատարանի վճռին։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ «սա մեծ գործ է, և նա գիտի այդ ամենի մասին»։

«Շատերը կարծում էին, որ նրան ոչ մի բանով չեն մեղադրի: Նրան հինգ տարով արգելեցին առաջադրվել, և նա առաջատար թեկնածուն էր: Դա նման է այս երկրին, Միացյալ Նահանգներին, շատ նման է այս երկրին», – ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

Ի գիտություն, Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և հինգ տարով պետական ​​պաշտոններ զբաղեցնելու արգելք ունի, ինչը նշանակում է, որ Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Մարին Լը Պենի փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

Նմանատիպ