Դոնալդ Թրամփ-Բայդեն քաղաքականությունը միավորել է Ռուսաստանին և Չինաստանին, ինչը շատ վտանգավոր է
Դոնալդ Թրամփ-Բայդեն քաղաքականությունը միավորել է Ռուսաստանին և Չինաստանին, ինչը շատ վտանգավոր է

Բայդենի քաղաքականությունը միավորել է Ռուսաստանին և Չինաստանին, ինչը շատ վտանգավոր է, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգում համախոհների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ ի տարբերություն ներկայիս նախագահի, ինքը կարող է կրկին բաժանել Ռուսաստանը և Չինաստանը։ Դոնալդ Թրամփը նաև նշեց, որ ԱՄՆ-ը կորցնում է դոլարի ստանդարտը, ինչը նման է պատերազմում պարտվելու։

«Մի բան, որ մենք երբեք չենք ցանկացել տեսնել, դա Ռուսաստանի և Չինաստանի վերամիավորումն է։ Մենք դրանք համատեղեցինք։ Բայդենը հավաքեց նրանց։ Ամոթ է և հիմարություն է նրանց արածը։ Ես ստիպված կլինեմ առանձնացնել նրանց: Կարծում եմ, որ կարող եմ դա անել: Նրանք բնական թշնամիներ են, քանի որ Ռուսաստանը հսկայական հողեր ունի, իսկ Չինաստանը դրա կարիքն ունի։ Չինաստանն իր բնակչության համար հող չունի. Նրանք բնական թշնամիներ են, և մենք նրանց թույլ ենք տվել միասին լինել։ Սա շատ վտանգավոր բան է»,- ասել է Դոնալդ Թրամփը։