Դոնալդ Թրամփ. Այսպես թե այնպես, ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան, մեզ Գրենլանդիան պետք է ազգային և միջազգային անվտանգության համար
«Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան, մեզ Գրենլանդիան պետք է ազգային և միջազգային անվտանգության համար»,- Կոնգրեսի համատեղ նիստում իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս երեկո ես նաև ուղերձ ունեմ Գրենլանդիայի արտասովոր ժողովրդին»: Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր սեփական ապագան որոշելու ձեր իրավունքին: Եվ եթե ընտրեք, մենք ողջունում ենք ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մեզ Գրենլանդիան պետք է ազգային և միջազգային անվտանգության համար, և մենք աշխատում ենք բոլոր ներգրավվածների հետ՝ փորձելով ստանալ այն, բայց մենք իսկապես դրա կարիքը ունենք միջազգային անվտանգության համար: Եվ ես կարծում եմ, որ մենք կստանանք այն: Ամեն դեպքում, մենք կստանանք այն: Մենք ձեզ ապահով կպահենք, կհարստացնենք և միասին Գրենլանդիան կհասցնենք այնպիսի բարձունքների, որոնք դուք երբեք չէիք պատկերացնի: «Դա շատ փոքր բնակչություն է, բայց շատ մեծ հողատարածք, և դա շատ կարևոր է ռազմական անվտանգության համար», – ասել է Թրամփը: