Դոնալդ Թրամփ – Այսօր մենք Ուկրաինայի հետ կնքեցինք համաձայնագիր, որի համաձայն, տեսականորեն, մենք ստանում ենք շատ ավելին, քան 350 միլիարդ դոլար
Այսօր մենք կնքեցինք մի համաձայնագիր, որի համաձայն, տեսականորեն, մենք ստանում ենք շատ ավելին, քան 350 միլիարդ դոլար, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը ստորագրել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր Ուկրաինայի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանված լինել։
Լրագրողի հարցին, թե արդյոք այս համաձայնագիրը որևէ ձևով կարող է «զսպել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփը պատասխանել է․ «Հնարավոր է՝ այո»։
«Այսօր համաձայնագիր ստորագրեցինք, որի համաձայն, տեսականորեն, մենք ստանում ենք շատ ավելին, քան 350 միլիարդ դոլար։ Ես ուզում էի պաշտպանված լինել», – ասել է Թրամփը։
Համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավունք է տալիս օգտվել Ուկրաինայի օգտակար հանածոներից, իսկ դրա դիմաց նախատեսում է Ուկրաինայում ներդրումային հիմնադրամի ստեղծում։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորման արարողության ժամանակ կայացած հանդիպման ընթացքում, ասել է, որ եթե նա ստորագրի այդ համաձայնագիրը, «դա շատ լավ գործարք կլինի», քանի որ «Ռուսաստանը շատ ավելի մեծ և շատ ավելի հզոր է»։